HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում կստեղծվեն «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում Ջավախքի Ծխալթբիլա (գործընկերներ՝ Արմսվիսբանկ, Նորշեն-Ծղալթբիլա Հայրենակցական Բարեգործական ՀԿ), Օլավերդ (գործընկերներ՝ ՋԱՀ-ի Պերմի ներկայացուցիչ Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ օլավերդցի բարերարներ) և Նինոծմինդա (բարերար Արմեն Ղարսլյան) բնակավայրերում ներդնել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ։

Համագործակցության արդյունքում ինժեներության դասընթացներին անվճար կկարողանա մասնակցել շուրջ 250 երեխա:

Այժմ Ջավախքի 4 բնակավայրերում (Ախալքալաք, Հեշտիա, Դամալա, Ախալցխա) արդեն գործում են «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter