Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը դարձել է ԿՀՎ նոր ղեկավարը
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կգլխավորի Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Բերնսի թեկնածությունը, որն առաջադրել էր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, մարտի 18-ին հաստատվել է Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից։ Բերնսի թեկնածությունը հաստատվել է այն բանից հետո, երբ Տեխասից հանրապետական սենատոր Թեդ Քրուզը դադարեցրել է խոչընդոտել քվեարկության իրականացմանը։
Քրուզը Բայդենի վարչակազմից պահանջում է ընդլայնել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի դեմ պատժամիջոցները։ Սենատորը հայտարարել է, որ, մասնավորապես, «Պուտինի համար գազամուղ» կառուցող նավերի և ընկերությունների մասին տեղեկությունները ու դրանց դեմ պատժամիջոցների սահմանումը համարվում են Բայդենի վարչակազմի օրինական պարտավորությունը։
Ուիլյամ Բերնսն ունի դիվանագիտական ծառայության 30 տարվա փորձ։ Բացի Ռուսաստանից, նա եղել է նաև Հորդանանում ԱՄՆ դեսպանը։ 2021 թվականի փետրվարին, Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ, Բերնսը հայտարարել է, որ Չինաստանը «ԱՄՆ ամենամասշտաբային աշխարհաքաղաքական փորձությունն է»։ Խոսելով Ռուսաստանի մասին՝ նա նշել է, որ չնայած աշխարհի խոշորագույն պետությունը տարբեր ուղղություններով կորցնում է իր ազդեցությունը, այդուհանդերձ մնում է կործանիչ ուժ և պոտենցիալ սպառնալիք։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել