Նորվեգիայի վարչապետի դեմ հետաքննություն է սկսվել. պատճառը ծննդյան տոնին թույլատրվածից շատ հյուրերի առկայությունն է
Նորվեգիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել երկրի վարչապետ Էրնա Սուլբերգի նկատմամբ։ Այդ մասին գրում է The Guardian-ը։ Նորվեգիայի վարչապետը կասկածվում է հակակորոնավիրուսային սահմանափակումների խախտման մեջ։
Այս տարվա փետրվարի վերջին Սուլբերգը, լեռնադահուկային հանգստավայրում իր հարազատների հետ միասին, երկու երեկո անընդմեջ տոնել է իր ծննդյան 60-ամյակը։ Առաջինը օրը նրա 13 հյուրերը ընթրել են առանց վարչապետի (Սուլբերգը եղել է բժշկի մոտ), իսկ երկրորդ օրը, արդեն վարձված բնակարանում, նա շարունակել է տոնել իր ծննդյան արարողությունը։
Ընդորում, Նորվեգիայում ներկայումս արգելված է փակ տարածքներում 10-ից ավելի մարդկանց հավաքները։ Սուլբերգն արդեն իսկ ներողություն է խնդրել կատարվածի համար՝ հայտարարելով, որ «ուշադիր չի հետևել կանոններին և իմացել է, թե սահմանափակումները չեն տարածվում մեկ ընտանիքի անդամների վրա»։
Լուսանկարը՝ NTB scanpix-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել