HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամ Գևորգյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Արման Շակկալիևի հետ

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրային ցանցերի համար բարեխիղճ մրցակցության վարքագծի կանոնների  մշակման անհրաժեշտությանը, ՀՀ մրցակցության օրենսդրության ԵԱՏՄ իրավունքին համապատասխանության հարցով մոնիթորինգի արդյունքներին և աշխատանքների այլ առաջնահերթ ուղղություններին վերաբերող հարցեր: 

Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շուկաներում հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության ոլորտում փոխգործակցությանը և համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: 

Միաժամանակ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով անցկացվող առաջիկա խորհրդակցությանը վերաբերող հարցեր: 

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումներ թույլ չտալու գործում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը: Երկուստեք կարևորել են տարբեր շուկաներում, մասնավորապես թվային շուկաներում իրականացվող վարույթների աշխատանքները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter