«Հրապարակ». ընդդիմադիր թեկնածուի վստահված անձ են դառնում, որ Եվրոպայում քաղաքական ապաստա՞ն ստանան
Հայտնի է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ նպատակ ունեն օր առաջ հասնել Եվրոպա և այնտեղ քաղաքական ապաստան ստանալ: Բայց դրա համար հիմքեր են պետք: Ընտրությունները չափազանց լավ առիթ են քաղաքական հետապնդյալի կարգավիճակ ստանալու համար:
«Հրապարակի» տեղկություններով՝ Եվրոպա մեկնելու մտադրություն ունեցող անձինք դառնում են ընդդիմադիր թեկնածուի վստահված անձ, որպեսզի համապատասխան վկայական ստանան: Իսկ եթե այդ ընտրատեղամասում ինչ-որ արտառոց դեպք տեղի ունենա, ավելի լավ. կարելի է համարել, որ գործը հաջողված է:
«Հրապարակի» տեղեկություններով, կան նույնիսկ թեկնածուներ, ովքեր առաջադրվել են հատուկ Եվրոպա մեկնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել