5-րդ զորամիավորումում անցկացվել է զորավարժության եզրափակիչ փուլը
Մարտի 20-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորամիավորման հրամանատարական կազմի ղեկավարությամբ զորավարժությանը ներգրավված տանկային, հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումներն իրականացրել են պաշտպանական և հարձակողական գործողություններ՝ մարտական հրաձգությամբ։
Անձնակազմը լիարժեք կատարել է առաջադրված խնդիրները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել