HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մարդասիրական խնդիրներին, մասնավորապես ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների և զոհվածների աճյունների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքներին:

Քննարկել են նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն վերաբերող խնդիրներ, մասնավորապես մտահոգություն է արտահայտվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում պատմական հուշարձանների և սրբավայրերի նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքի առնչությամբ։

Ա. Սարգսյանը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև խոսել ազգային կարևորագույն խնդիրների ու մարտահրավերների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter