HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Կամ լավ, կամ ոչինչ»

Ապրիլի սկզբին «Առավոտը» պլանավորում էր հարցազրույց վերցնել Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանից: Առիթները երկուսն էին. նախ, լրանում է նրա պաշտոնավարման 15 տարին: Երկրորդ, վերջերս լույս է տեսել ՅՈւՆԵՍԿՕ-ի և համալսարանի համատեղ ժողովածուն՝ Higher Linguistic Education from the Perspenctive of Reforms, որի հիմքում էին Լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած միջազգային համաժողովի նյութերը, ու որն արդեն արժանացել էր մասնագետների բարձր գնահատականների:

Սակայն անցած շաբաթ առաջացավ հարցազրույցի ավելի հրատապ առիթ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ՝ այն բանի համար, որ ռեկտորը, առանց նախարարության թույլտվության, բացակայել է Հայաստանից:

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով հրամանը՝ պարոն Զոլյանն ասաց. «Առհասարակ, ես ղեկավարվում եմ մի սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է: Իսկ ինչքանով է դա կարող վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter