HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը կանցնեն առանց օտարերկրյա երկրպագուների

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Տոկիոյի ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել այլ երկրներից երկրպագուներ ընդունելու մտադրությունից։ Այդ մասին գրում է BBC-ն։ Բոլոր նրանք, որոնք արդեն իսկ տոմսեր են ձեռք բերել, հետ կստանան իրենց գումարը։ Խոսքը օլիմպիական խաղերի մոտ 600 հազար և պարաօլիմպիկ խաղերի մոտ 300 հազար տոմսերի մասին է։ 

Օտարերկրյա երկրպագուներին ընդունելու հրաժարման վերաբերյալ աննախադեպ որոշումը Ճապոնիայի համար եղել է փոխզիջումային տարբերակ։ Ճապոնական իշխանությունները մի կողմից չէին ցանկանում հրաժարվել սպորտային իրադարձության անցկացումից և բազմիցս հայտարարել են միջոցներ ձեռնարկելու մասին, իսկ մյուս կողմից, փորձում Օլիմպիական խաղերի անցկացումը առավելագույնս անվտանգ դարձնել մասնակիցների համար։ 

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ճապոնական մամուլը գրում էր, որ օտարերկրյա երկրպագուներին հնարավոր է թույլ չտան այցելել սպորտային մրցախաղերին։ Հայտնի է, որ ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն ճապոնական իշխանություններին խնդրել էր թույլ տալ փոքր քանակով օտարերկրյա երկրպագուներին մասնակցել մրցախաղերին։ Մինչ այժմ հայտնի չէ, թե Ճապոնիայում բնակվող որքան հանդիսատեսի կթույլատրվի լինել տրիբունաներում։

Նախատեսվում է, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին, իսկ պարաօլիմպիկ խաղերը՝ օգոստոսի 24-ին։

Լուսանկարը՝ Franck Robichon/EPA/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter