Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է 48-ամյա Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում:
«Ինչպես նախապես հայտնել էինք, Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը»,-նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել