HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հավաք «Հարսնաքարում»

Երեկ մեծ մեռելոց էր: Գուցե նաև այս առիթով երեկ երեկոյան Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Ավան համայնքում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ համամասնական ցուցակի «կարկառուն» դեմքերը, այդ թվում՝ Շուշան Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը՝ «պարի անսամբլով»՝ ի դեմս Խոսրով Հարությունյանի և Հայկ Բաբուխանյանի:

«Քեֆն» անցել է «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի շրջանակներում:

«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ելույթին հետևել է Շուշան Պետրոսյանի պատասխան «կենացը», որի շրջանակներում երգչուհին իր ձայնի ողջ դիապազոնով ասել է, որ այս ընտրությունները հաղթանակներ են բերելու կուսակցությանը և երկրին՝ հավելելով, թե 2012 թվականի ընտրությունները ժողովրդավարության ծիծեռնակներն են լինելու:

Շուշան Պետրոսյանին ձայնակցել է «պարի պետականը». խմբավար Արտաշես Գեղամյանը պահը բաց չի թողել նորից ասելու, որ ինքը աջակցում է Սերժ Սարգսյանին և ինքն իրեն համարում է ՀՀԿ առաջնորդի գաղափարակիցն ու համախոհ ընկերը:

Վերոնշյալ անձանց ելույթը խանդի տեսարաններ է առաջացրել ՀՀԿ-ականների շրջանակներում: Նրանցից ոմանք իրենց վատ են զգացել, որ այդ քառյակը իրեն առանցքային դերակատարում է վերագրել ՀՀԿ ընտրական գործընթացներում և առհասարակ կուսակցության գործունեության շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter