HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է

Պետք է գնահատել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու ներուժը, թույլ չտալ որևէ մեկուսացում:
Մենք պետք է փոքր տարիքից դաունի համախտանիշով երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, նրանց համար ապահովենք արժանապատիվ ապրելու պայմաններ, որպեսզի կյանքում չբախվեն խարանի ու խտրականության:
Պետությունը պետք է լիարժեք կատարի իր պարտավորությունները հաշմանդամություն ու նաև իհարկե` դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ. լիարժեք երաշխավորի երեխայի` ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու և այլ իրավունքներ։
Անհրաժեշտ է ընդլայնել համայնքահեն ծառայությունների ու հմտությունների զարգացման ծրագրերը, որպեսզի հնարավոր լինի բացահայտել դաունի համախտանիշ ունեցող և, առհասարակ, հաշմանդամություն ունեցող մարդկանց ինքնուրույնությունը, նրանց զարգացման հնարավորությունները։
Պետք է իրականացնել լայնածավալ իրազեկման ծրագրեր` կոտրելու համար բոլոր կարծրատիպերը:
Մենք պետք է համատեղ ջանքներով ստեղծենք ներառական հասարակություն, ներառական այնպիսի միջավայր, որտեղ գնահատվում է յուրաքանչյուր մարդու արժանապատվություն` անկախ հաշմանդամությունից ու առկա է որոշումների կայացմանը երաշխավորված մասնակցություն:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter