Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքները հետաձգվել են
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է եղանակի՝ անբավարար տեսանելիության պատճառով:
Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել