HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում:

ՍԱՏՄ հանրային կապերի բաժինը հայտնում է, որ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային կանոնները չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով:

Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter