HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում մարտի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-27-ը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում մարտի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը և երեկոյան, 24-25-ը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`                    24.00C (2008 թ.)
    · Օդի նվազագույն ջերմաստիճան`                          -5.20C (1968 թ.)
    · Օդի միջին օրական ջերմաստիճան`                       7.70C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter