5 օրում ԲՊՏ-ի կիրառված պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել մոտ 2 մլն դրամ
Ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, նաև տարածքային բաժինների վարույթին հանձնած գործերի քննության արդյունքում ԲՊՏ-ն կայացրել է 350.0 հզ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկել է 296.1 հզ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես.
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ աշխատակիցների հայտնաբերած և Լոռու ՏԲ-ի վարույթին հանձնած ապօրինի հատված ծառերի համար կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 296.1 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի ՏԲ-ի վարույթին հանձնված, ապօրինի ծառահատումների համար կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի2 որոշում:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի Մարտունու բաժնի հետ համատեղ հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Բռնագրավված 8.7 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Լոռու ՏԲ աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նշված ժամանակահատվածում ԲՊՏ-ի կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 1.79 մլն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել