3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկների երդման արարողություններ
Մարտի 20-ից 22-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:
Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները», - նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել