HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հակոբ Հակոբյանը ընտրազանգվածի տրամադրության փոփոխություն է տեսնում

Նախընտրական քարոզարշավի 3-րդ օրն է, և թեկնածուները փորձում են ընտրազանգվածի հետ հանդիպել հնարավորինս հաճախ: Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը (մականունը՝ Ճոյտ) «Հետքի» հետ զրույցում ասաց, թե մարդկանց հետ ակտիվ հանդիպումներ է ունենում և առայժմ որևէ խոչընդոտի չի հանդիպել:

«Մարդկանց հետ ժամ չեմ պայմանավորվում, գնում կանգնում եմ, մարդիկ հավաքվում են, ու սկսում ենք զրուցել: Արդեն առավոտյան եղել եմ Արաքս գյուղում, Մեծամորում, հիմա էլ Գայ գյուղում եմ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Ըստ նրա՝ մարդկանց տրամադրությունը որոշակի փոխվել է, մարդիկ ավելի լավատես են դարձել: Պատգամավորության թեկնածուի կարծիքով՝ պատճառը քաղաքական որոշումներն են, որ ընտրություններն անցկացվելու են արդար և ազատ: Հանձնաժողովների ձևավորման գործընթացը Հակոբ Հակոբյանը նույնպես դրական է համարում:

«Օրինակ, Գասպարյան Վովան խոսեց ընտրությունների մասին, մարդիկ ոգևորվեցին: Այն մարդիկ, ովքեր չէին ցանկանում գնալ ընտրությունների, մտածում էին, որ կարող է կեղծվի, նրանց օրինակները բերում եմ, որ ամեն ինչ անելու են, որ ընտրություններն անցնեն արդար և ազնիվ, ավելի ոգևորվում են»,- ավելացրեց Հ. Հակոբյանը:

Նախկին պատգամավորն ասաց, որ քարոզարշավի ընթացքում մարդկանց ոչ քարոզչական բուկլետներ է ներկայացնում, ոչ էլ նախընտրական ծրագիր: «Ավելի շատ իմ կատարած աշխատանքների վրա եմ հիմնվում: Նրանք տեսել են իմ կատարած աշխատանքները»,- հավելեց Հակոբ Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter