Սպաների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք
4-րդ զորամիավորման վարչակազմի սպաների հետ մարտի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
«Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են հրաձգային վարժաձևերի կատարման, կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Ստուգվել են հաստիքային զենքի տիրապետման հմտությունները և կրակի վարման անհատական վարժվածությունը», - նշված է կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել