HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտին-Բայդեն բաց հանդիպումից

ԱՄՆ-ն հրաժարվել է Վլադիմիր Պուտինի՝ Ջո Բայդենի հետ բաց քննարկում անցկացնելու առաջարկից։ Այդ մասին նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ 

«Ցավով արձանագրենք, որ ամերիկյան կողմը չի ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մարտի 19-ին կամ 22-ին, բաց տեսակոնֆերանսի ձևաչափով, երկկողմ խնդիրների, ինչպես նաև ռազմավարական կայունության քննարկման առաջարկը։ Բաց է թողնվել ևս մեկ հնարավորություն՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում Վաշինգտոնի մեղքով առաջացած փակուղուց դուրս գալու համար։ Այս ամենի պատասխանատվությունը ամբողջությամբ Միացյալ Նահանգների վրա է»,- նշվում է հայտարարության մեջ։ 

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել էր, որ մարտի 22-ին Պուտինի օրակարգում նախատեսված չէ զրույց Ջո Բայդենի հետ։ «Ինչքանով ես հասկանում եմ, ամերիկյան կողմը պատրաստ չէր»,- նշել է Պեսկովը։

2021 թվականի մարտի 17-ին ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Պուտինին համարում է մարդասպան։ Հաջորդ օրը Պուտինը հայտարարել էր, որ «ով մարդասպան է անվանում, հենց ինքն է այդպիսին», իսկ մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահին առաջարկել առցանց ձևաչափով հանդիպում կազմակերպել։ Նա նշել էր, որ այդպիսի հանդիպում կարելի է կազմակերպել մարտի 19-ին կամ 22-ին, կամ էլ ԱՄՆ նախագահին հարմար մեկ այլ ժամկետում։ Մեկնաբանելով Պուտինի առաջարկը՝ Բայդենն ասել էր, որ վստահ է, որ ինչ-որ մի պահ իրենք կխոսեն։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter