HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Բաղդասարյանը պատասխանում է «Հետքի» ընթերցողների հարցերին

Ինչո՞ւ միացաք Սերժ Սարգսյանին 2008թ., երբ մինչ այդ քննադատում էիք նրանց:

Ես քննադատել եմ տիրող հոռի բարքերը և մշտապես բարձրաձայնել եմ մի շարք արատավոր երևույթների դեմ, նույնիսկ հրաժարական եմ տվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, իսկ իմ ամբողջ քաղաքական թիմը ինձ հետ վայր է դրել պաշտոնները և դուրս է եկել, ինչը քաղաքական ուժի սկզբունքայնության վառ ապացույց է: Իսկ քաղաքան կոալիցիա կազմելու որոշումը միանշանակ քաղաքական խոհեմ դիրքորոշում էր, որի արդյունքում կանխվեցին ներքաղաքական անկայունության պատճառով մեր երկրին սպառնացող մեծ չափերի արյունահեղությունը և արտաքին ագրեսիան:

Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով, ինչո՞վ է մրցունակ Ձեր նախընտրական ծրագիրը:

Նախընտրական ծրագիրը խիստ ընդգրկուն է, որից դուրս չի մնացել որևէ ոլորտ: Էապես կարևոր է, որ մարդիկ ծանոթանան, թե ինչ են առաջարկում քաղաքական ուժերը, և քվեարկեն հանուն գաղափարի, հանուն մեր երկիրը դեպի լավը տանելու անկեղծ պատրաստակամության և հնարավորության: Մեր ծրագրի մրցունակությունը խիստ ակնհայտ է՝ շնորհիվ տարբեր ոլորտներում առաջարկվող այն նորարարական մոտեցումների և գաղափարների, որոնք արմատական փոփոխությունների հիմք են լինելու տարբեր ոլորտներում: Դրանցից կարող եմ առանձնացնել մանր և միջին գործարարության սրընթաց զարգացմանն ուղղված պետական երաշխիքային հիմնադրամների ստեղծումը, բնակարանային ապահովման ոլորտում սոցիալական բնակշինարարության ազգային ռազմավարության մշակումը և իրականացումը, երիտասարդ ընտանիքներին պետական երաշխավորությամբ ցածր տոկոսադրույքներով հիպոթեքային երկարաժամկետ վարկերի տրամադրումը զեղչային համակարգով, ծառայությունների մատուցման ոլորտի ազատականացումը' կոմունալ բնակարանային տնտեսության համակարգում, և այլն:

Պարոն Բաղդասարյան, ես Ձեր ընտրողն եմ, բայց կուսակցության 15-րդ ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեցիք, թե 2013թ. նախագահական ընտրություններին պաշտպանելու եք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ու ես հիասթափվեցի: Ինչո՞ւ չեք առաջադրում Ձեր թեկնածությունը:

Սկզբունքորեն ես վերահաստատել եմ 2013թ. նախագահական ընտրություններում գործող նախագահին պաշտպանելու մեր կուսակցության որոշումը, որը հայտնի է բավականին վաղուց: Պետք չէ հիասթափվել, քանի որ ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Ձեր կուսակցությունում կա՞ն մարդիկ, որոնք հիմա պասիվ են, բայց դուք կնախընտրեիք, որ հիմա Ձեր կողքին լինեին և ակտիվ աշխատեին ինչպես ընդդիմության ժամանակ: Ինչո՞ւ Երևան քաղաքի ընտրությունների Ձեր համամասնական ցուցակի մարդկանցից ոչ ոք ընդգրկված չէ այս խորհրդարանական ընտրությունների ցուցակում:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ պասիվ մարդիկ այսօր առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերեին, սակայն մեր հիմնական թիմը մեր կողքին է և օրեցօր համալրվում է նորանոր համախոհներով: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա Երևան քաղաքի ընտրությունների համամասնական ցուցակի անձանցից առաջիկա խորհրդարանական ընտրությունների ցուցակներում ընդգրկված են ոչ թե մեկ, այլ մի շարք մարդիկ:

Հնարավո՞ր է քաղաքական դեբատների հրավիրեք Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Գագիկ Ծառուկյանին:

Քաղաքական դեբատները խիստ կարևոր են, սակայն նույնչափ կարևոր է թե ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, թե քարոզարշավի ընթացքում քաղաքակիրթ ընտրապայքարին հարիր հանդուրժողականության և կառուցողական երկխոսության մթնոլորտը: Մենք մշտապես հանդես ենք եկել նման մոտեցման դիրքերից, ինչը սակայն չի կարելի ասել մեր որոշ քաղաքական հակառակորդների մասին:

Եթե ՕԵԿ-ը չհատի 5 տոկոսի սահմանը, կցրե՞ք կուսակցությունը:

Այսօր արդեն 170 000 անդամներով, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ավելի քան 450 գործող գրասենյակներով, կայացած քաղաքական կառույցին ուղղված նման հարցադրումը անլուրջ եմ համարում:

Պարոնն Բաղդասարյան, ի՞նչ եք կարծում, արդյոք այն նորարարական գաղափարները և մոտեցումները տարբեր ոլորտներում, որոնք դուք առաջ եք քաշում, հասկանալի և ընկալելի կլինե՞ն հասարակության լայն շերտերի համար:

Մենք մշտապես ապավինել ենք մեր ժողովրդի իմաստնությանը, տարաբնույթ սադրանքներին չենթարկվելու և խոհեմ դիրքորոշում ցուցաբերելու կարողությանը: Բազմաթիվ հանդիպումներում ներկայացված մեր բոլոր նախաձեռնողական մոտեցումները ողջունվում են հասարակության լայն շերտերի կողմից: Այս առումով կարևոր է արդյունավետ քարոզարշավի կազմակերպումը, որպեսզի մեր ծրագիրը, մեր գաղափարները, մեր ցանկությունները առավելապես հասանելի և ընկալելի դառնան հանրապետության նույնիսկ ամենահեռավոր գյուղերում բնակվող մեր հայրենակիցների համար: Վերջին ամիսների ընթացքում հանրապետության ողջ տարածքում կուսակցության տարածքային կառույցների և ղեկավարության հետ մեր հանդիպումներում քննարկել ենք քարոզարշավի մարտավարությունը, և մեր քաղաքական թիմն արդեն վստահորեն տվել է քարոզարշավի մեկնարկը:

Մեկնաբանություններ (15)

Հայկազ Պետրոսեան
Պրն Արթուր Բաղդասարեան, դուք հաւաքել էիք հաշմանդամներին եւ նրանց խոստանում էիք եթէ ձեզ ընտրեն նրանց բոլոր իրաւացի պահանջարկները կը կատարէք, ասացէք խնդրեմ, դուք արդէն իս ընտրւած էիք եւ իշխանութեան մէկ թեւն էիք, ինչու չը տւեցիք այն ինչ որ հիմա էք խոստանում:
rafayel
Փաստորեն ահագին ԱԽՔոտված մարդ կա հլա մեր երկրում...լավ էտ մարդը էլ ինչ սրիկայություն անի որպեսզի համոզվեք որ ԱԽՔ-ը շատ լավ փչած փուչիկ է...
ՍԱՄՎԵԼ
Այն,որ օեկ–ը այս ընտրություններում չի ստանա նույնիսկ 3% դա ակնհայտ է,երևի հույս ունեն, որ ՀՀԿ–ն մի բան կանի բայց ՀՀԿ–Ի վիճակնել մի բանի նման չի, էնպես որ դուք ել մեր օրը մեջ առկայծող աստղերի պես շատ շուտ կմոռացվեք ԱՐՏՈՒՐ Բ. .....
AA
AXK DAVACHAN.Muraba bajanox.
VV
Parz chi vor dzayner@ voch OEK-in voch el HHK-in chenq ta, hognel enq dzer anardarutiunneric. Inch eq poxelu?? Te nor eq hishel vor ichqan vatn eq exel hasarak mardkanc hamar u hankarc hima hishel eq vor uzum eq poxel. Amen inch poxova darcel, porceq bnaphpanutian kam giuxatntesutian volorti het shbvel ev amen inch parz kdarna, chnayac erevi dzer het kisvum en! Ays angam pashtonneri giny incha naxatesvac linelu? Gone xeloq mardkancic vercneiq nor nshanakeiq.. AMOTA HERACEQ
Vardan
Khachik jan,karoxes tvarkel Arturi arac gorceric gone mi qani hat?isk vor xosum es hnaravorutyuneric,qo het hamadzayn chem,ba vor iranq chunen hnaravorutyun ba es mer xexch joxovurd@ uni?yes chem @ndunum CAXVAC mardu!qo karciqov inchi azgayin joxovic durs ekav?u heto @ndimutyun xaxac!yete ardar marder tox chxaper !ancac @ntrutyunerin yes shatey havanum Arturi cragir@,u kasem vor henc iraney uzum vor @ntrver,bayc ari u tes vor yes xapvacey u im het shat shater@,kneres bayc yes davachan mardkanc atum em,isk inch mnuma vor Arturin ognenq hargeli Ani`Artur@ u nra nman mardik ognutyan kariq chunen,dra poxaren tox iranq ognen mer chqavor @ntaniqnerin vor taniq chunen hangist qnelu hamar,hazaravor yerexaner es darum sovac en qnum,ba mi or iranq mtacel en et mardkanc masin,djvar te!eee kusht@ inch giti sovaci dard@!!!
Vlad
Artur, du um pashtoni es berel bolori het problemner en exel... En pashtonyanerin vor du vorosh mardkanc es nshanakel chen el taqcnum te ichqanov u vonca exel. Bulkin el er che qon@ heto urishin gtav talu hamar
Ani
duq bolord erbeve porzel eq mardkanc mexadreluc pnoveluc araj mi angam ognel voch te mec mec xosel isk duq inch eq arek erbeve et mard@ hastat es azgi hamar shat ban a arel u vor chxoseq ayl ogneq hatat avelin kani
Khachik
es patrast em im dzayn@ tal OEK-in qani vor havatum em Vardan jan u havatum em vorovhetev tesnum em ashxatanq tesnum em trvac xostumneri irakanacum u havatum em vor ays cragri ketern el hnaravorutyan depqum hastat kirakanan ev kveracven orenq voroncic i mijayloc mec hajuyqov ogtvelu eq nayev duq bolor pnovoxnerd
Karen
ur en im meknabanutyunnere? urish tex el karox em tpel,shestelov Hetqin,,inchu cheq tpum,voch mi avelordutyunner chkayin
RAFO
HAYASTANI AMENAXELACI QAXAQAKAN GORCICNA , UM SHNORHIV AYSOR CNNDOGNUTYUN@ DARCAV ANVCHAR, AVANDNER@ VERADARCVECIN U ELI 100 IC AVELI NMAN CRAGRER............... ETE KARDAQ NRA CRAGR@ KTESNEQ INCHQAN XELACI ARAJARKNER KAN , VOR@ VSTAH EM NRA @NTRVELUC HETO ANPAYMAN KIRAKANANA
Vardan
(Մեկնաբանությունը...Այս առումով կարևոր է արդյունավետ քարոզարշավի կազմակերպումը, որպեսզի մեր ծրագիրը, մեր գաղափարները, մեր ցանկությունները առավելապես հասանելի և ընկալելի դառնան հանրապետության նույնիսկ ամենահեռավոր գյուղերում բնակվող մեր հայրենակիցների համար:)du qo asacin havatum es?chishta shat karevora vor joxovurdin shat hamozich xapes!amota!tenas eli mardik kgtnven vor qez havatan?djvar te!!!!
ARAM
ARTUR DU SPAREL ES KO HEXINAKUTYUN AYN JAMANAKVANIDZ ERB VOR MIADZAR HHK-...................................., MENG QEZ 4ENK @ NDHUNUM EV ALEVS KUT 4ES KAROX TAL MER JOXOVRDIN KO STEROV
Karen
Bulku himnadirn eq aysinqn erokatastrofai qavory:)
Karen
Es inch filtracvac harcer en? hargeli Hetq,, senc vor sharunakeq kdarnaq anhargeli; nax inchu petq e ays davachanin taq ayspisi hnaravorutyun,vor handes ga ibr te lurj u azniv mard e. Tasnyak lurj harcer kan talu nra kextot ancyalic,,Hayastani bnakchutyan metsamasnutyune zzvum e ays tsaxratsuic,blore giten,isk duq nran legitimutyun eq talis

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter