Փլուզումներ՝ Երևանում և Վարդահովտում
Ապրիլի 6-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Թբլիսյան խճուղու 3/2 շենքի պատը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և Արաբկիր համայնքային բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ա. Ասատրյանը:
Տեղում պարզվել է, որ խողովակների մաշվածության պատճառով կոյուղաջրերը խոնավացնում են երեք հարկերի սանհանգույցների պատերը: Դրա հետևանքով շենքի արտաքին պատի քարերը (մոտ 30 քմ) թուլացել և փլուզվում են: Ջրալցված էր նկուղային հարկը՝ մոտ 1 մ բարձրությամբ: Փլուզման դեպքեր են գրանցվել դեռևս 15 օր առաջ:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, քաղաքաշինության նախարարությունը և Արաբկիրի թաղապետարանը:
Իսկ ապրիլի 7-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղում մասնակի փլուզվել է Հ. Պապոյանին պատկանող տան տանիքը՝ 80 քմ մակերեսով:
Ըստ նախնական տվյալների՝ փլուզման պատճառ է դարձել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը: Զոհեր և տուժածներ չկան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել