Փամբակ գետում hայտնաբերվել է 84-ամյա Սաշիկ Զուլոյանի դին
Ապրիլի 7-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում՝ Փամբակ գետում, հայտնաբերվել է դի, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները գետից դուրս են բերել և ոստիկանության աշխատակիցներին հանձնել Վանաձորի բնակիչ, 1928 թ. ծնված Սաշիկ Զուլոյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել