HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորի 34-ամյա բնակչի սպանության հանգամանքները

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի 34-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2021թ. մարտի 23-ին՝ ժամը 10.50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն»  ՓԲ ընկերությունից ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի, պարանոցի, կրծքավանդակի և դաստակների շրջանում  հրազենային վնասվածքներով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակից հիվանդանոց է տեղափոխվել  նույն քաղաքի՝ 1986թ. ծնված բնակչի դին:

Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակի, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի զննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter