Գազալցակայանի մոտակայքում հայտնաբերվել են ռեգեներատիվ փամփուշտներ
Ապրիլի 9-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ գյուղին հարակից գազալցակայանի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ:
Դեպքի վայր է մեկնել Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ հայտնաբերվածը հակագազի «РП-4» տիպի 5 ռեգեներատիվ փամփուշտներ են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել