Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 23-ին այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ:
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը միտված ընթացիկ աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները:
Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել