Զոհված 155 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հիմնական շահառուների թիվը փոփոխվել է. արցախյան 2020թ․ պատերազմի հետևանքով զոհված ևս 155 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այս մասին ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։
Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 2017-ն է, որից 1605-ը` 2020թ․ պատերազմի հետևանքներով: Ցանկին հնարավոր է ծանոթանալ այս հղումով։
«Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1240 շահառուներ, նրանցից 194-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1046-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել