Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է Սյունիքի անվտանգային հարցերը
Մարտի 23-ի երեկոյան կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել