Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների համագործակցությանը ԵԱՏՄ շրջանակներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել