HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլի 14-ը Երևանում համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր է

Ապրիլի 14-ը Երևանում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր:

Այսօր՝ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին և ծառատունկին, նաև շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին պատշաճ իրազեկել՝ գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:

«Բացի կազմակերպված ծառատունկից, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաև բակերում է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի մեր բնակիչները ևս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին ու շաբաթօրյակին և միասին մաքրենք մեր քաղաքը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ. ծրագրերով նախատեսված կանաչապատման աշխատանքները: Երևանի վարչական շրջաններում արդեն տնկվել է մոտ 5000 ծաղկող թուփ:

Համաձայն պայմանագրի՝ բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են կանաչապատել, խնամել ու բարեկարգել իրենց օբյեկտների հարակից հատվածները:

«Ամենօրյա աշխատանք կատարեք տվյալ տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի դադարեցում»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter