Ռուսաստանի Պետդուման ընդունել է Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» օրենսդրական նախագիծը
Ռուսաստանի Պետական դուման երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է երկու անգամից ավելի նախագահի պաշտոնը զբաղեցնելու արգելքի մասին օրենսդրական նախագիծը։ Համապատասխան փոփոխություններն արվել են «ՌԴ նախագահի ընտրությունների մասին» օրենքում։ Այդ մասին գրում է Meduza-ն։
Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է, որ ժամկետները, որոնք նախագահը զբաղեցրել է ՌԴ Սահմանադրության համապատասխան փոփոխության ուժի մեջ մտնելու պահին, հաշվի չեն առնվում։ Այսպիսով, Վլադիմիր Պուտինը և նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, յուրաքանչյուրը երկուական անգամ իրավունք կունենան հավակնել ՌԴ նախագահի պաշտոնին։
Բացի այդ, օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ ՌԴ նախագահ չի կարողանա դառնալ այնպիսի մարդ, որը երբևէ ունեցել է երկրորդ քաղաքացիություն կամ այլ երկրում ունեցել է կացության կարգավիճակ։
Ժամկետների «զրոյացման» մասին նորմը եղել է ՌԴ Սահմանադրության փոփոխության փաթեթում։ Այդ փոփոխությունները հավանություն են ստացել հուլիսի 1-ին՝ համընդհանուր քվեարկության ժամանակ։
Լուսանկարը՝ Alexei Nikolsky—AFP/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել