Այսուհետև Երևանի շինարարական բոլոր նախագծերը պետք է ներառեն թեքահարթակներ
Այսուհետև Երևանի շինարարական բոլոր նախագծերը որպես պարտադիր նորմ պետք է ներառեն թեքահարթակներ՝ փողոցներն ու շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարավետ դարձնելու նպատակով: Այսպիսի հանձնարարություն է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Նա շեշտել է, որ այս հանձնարարությունը վերաբերում է նաև նախորդ տարիներին սկսված, բայց դեռևս անավարտ շինարարություններին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել