
Պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը կբարձրանա
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է պայմանագրային զինծառայողների ծառայության համար թույլատրելի տարիքային շեմը բարձրացնել:
Գործող օրենքով` 45 տարեկանից հետո հնարավոր չէ պայմանագրային զինծառայությունը շարունակել: Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը:
Պաշտպանության նախարարությունը տարիքային շեմի առնչությամբ որոշակի հակասություններ ուներ, որի մասին նախագծի քննարկմանը փոխնախարարը հայտնել էր, ուստի առաջինից երկրորդ ընթերցում հնարավոր է որոշակի փոփոխություններ լինեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել