HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողները կարող են օգտվել մինչև 1 մլն դրամ միկրովարկերից

Գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին Կառավարությունը հնարավորություն կտա մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը օգտվել մինչև 1 մլն դրամ գումարով միկրովարկերից, որոնք հասանելի կլինեն 0 % տոկոսադրույքով։ Որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 25-ի նիստում: Ծրագիրն իրականացվում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում:

Բացի այդ, Կառավարության 2020 թվականի մարտի 31-ի որոշման մեջ կատարվում է լրացում, որի համաձայն՝ ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2025 թվականի մարտի 31-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ նշված վարկերի մայր գումարի առնվազն 50%-ը հատկացնելու են ֆինանսական կազմակերպությունները։

Վարկի ժամկետը լինելու է մինչև 2 տարի, իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում Կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 5 մլրդ դրամ՝ տարեկան 2,7%-ով, որի արդյունքում մինչև 1 մլն դրամի չափով վարկերի համար հատկացվող վարկավորման գումարը կկազմի 10 մլրդ դրամ։

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 16 մլրդ դրամի միկրովարկ։ Հաշվի առնելով, որ ֆինանսական կառույցների կողմից նախորդ տարի տրամադրվել են նաև վարկավորման լրացուցիչ գումարներ, ապա այս տարի նույնպես դիտարկվում է, որ վերջիններիս կողմից անհրաժեշտության դեպքում կհատկացվեն վարկավորման լրացուցիչ գումարներ։

Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսերը 10 մլրդ դրամի վարկավորման դեպքում գնահատվում են շուրջ 1 մլրդ դրամ, իսկ 16 մլրդ դրամի դեպքում (նախորդ տարվա մարտի 31-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի ցուցանիշ)՝ 1,6 մլրդ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter