HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի. եղանակի կանխատեսումը

ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը. 

Հանրապետության տարածքում՝

Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը, 26-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 25-ի ցերեկը, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`             26.00C (2008 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -6.90C (1998 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան`                 7.80C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter