HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպանն Արմեն Սարգսյանին է հանձնել հավատարմագրերը

Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Ա. Սարգսյանը շնորհավորել և իր գործունեության մեջ հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում մասնավորապես առանձնացվել են բարձր և նորագույն տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսաբանկային և մի շարք այլ ոլորտներ:

Դեսպան Սիգուրդսոնը վստահեցրել է, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների կապերի հետագա զարգացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter