HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր Խաչը եռօրյա դասընթաց կկազմակերպի զոհվածների մարմինների հետ վարվելաձևը ներկայացնելու համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ԱԻՆ, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կազմակերպվելու է «Արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձևը» թեմայով դասընթաց:

Այսօր ԱԻ նախարարության պատասխանատու պաշտոնյաները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են եռօրյա դասընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր:

Ողջունելով համագործակցության ձևաչափը ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը վստահություն է հայտնել, որ տեսական և գործնական պարապմունքների արդյունքում մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter