HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեզոարյան այծերը՝ կենսաբազմազանության ապաստարանի տարածքում

Մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում (CWR) կենդանիներն իրենց ապահովում են զգում, ինչի մասին վկայում են անտառապահների կողմից պարբերաբար նկարահանվող տարբեր կենդանատեսակները։ Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և արժեքների պահպանման հիմնադրամը։

«CWR անտառապահ Մանուկ Մանուկյանի կողմից նկարահանված տեսանյութում կարծես բեմադրված է «մայրիկից առաջ չընկնել» տեսարանը։ 

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter