Ձվի շուկայում ստեղծված իրավիճակը քննարկվել է խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր քննարկում է տեղի ունեցել խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը:
«ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակի իրական պատճառները, և շուկայի մասնակիցներին, այդ թվում՝ առևտրային ցանցերին, այդ նպատակով պաշտոնական հարցումներ են ուղարկվել։
Առևտրային ցանցերի ներկայացուցիչները ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել մանրամասն տեղեկատվություն տրամադրել բոլոր հարցերի վերաբերյալ և համագործակցել հանձնաժողովի հետ ստեղծված իրավիճակը շուտափույթ շտկելու գործում:
Անդրադարձ է կատարվել առանձին անհատների կողմից ցանցերից մեծաքանակ գնումներ կատարելու դեպքերին, որոնք կարող են շուկայում ձվի պակասուրդի պատճառ հանդիսանալ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել