HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և Չինաստանի բուհերում 126 հայաստանցի դիմորդից կրթություն կստանա 42-ը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2012-2013 ուսումնական տարում Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և Չինաստանի կողմից միջպետական համաձայնագրերով Հայաստանի ԿԳՆ-ին հատկացված կրթաթոշակային տեղերի համար անցկացված մրցույթների արդյունքները:

Հայտարարված մրցույթներին դիմել էր ընդհանուր թվով ՀՀ 126 քաղաքացի (Լեհաստան՝ 18, Ռումինիա՝ 17, Բուլղարիա՝ 21, Չինաստան՝ 70):

Մրցույթների արդյունքում Լեհաստանում սովորելու համար հաղթող է ճանաչվել 6, Ռումինիայում՝ 8, Բուլղարիայում՝ 4, Չինաստանում՝ 24 ՀՀ քաղաքացի: Հաղթող ճանաչված դիմորդների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter