Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի պաշտոնական կայքը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել