HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Այվազյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

Մարտի 25-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

«ԱԳ նախարարը և Արցախի նախագահը կարևորել են Հայաստանի և Արցախի կառավարման մարմինների միջև պարբերական շփումները և խորհրդակցությունները` տարածաշրջանում հայության առջև ծառացած խնդիրների համատեղ լուծման նպատակով:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման, այդ թվում` տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը:

Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և ԱԳ նախարար Այվազյանը մտքեր են փոխանակել հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից հումանիտար այս խնդրի անհարկի քաղաքականացումը:

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ առնչությամբ շեշտվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման անկյունաքարային դերը»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter