Շոյգուն և Աքարը քննարկել են Սիրիայում առկա իրավիճակը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը։ Այդ մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները առարկայական քննարկել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում առկա իրավիճակը՝ ուշադրություն դարձնելով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների փաստերի հետ կապված հարցերի քննարկման համատեղ հանձնաժողովի շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշել են ռուսական ռազմական գերատեսչությունում։
Ավելի վաղ, CNN Turk-ը հայտնել էր, որ Հուլուսի Աքարը հեռախոսազրույցի ընթացքում Շոյգուին հայտնել էր սիրիական Իդլիբում ռուս-թուրքական փոխըմբռնման հուշագրի խախտումների մասին։ Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել փոխադարձ միջոցներ: Շոյգուի և Աքարի միջև սիրիական թեմայով վերջին հեռախոսազրույցը կայացել էր 2020 թվականի նոյեմբերին։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել