HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կվերազինվի ու կավտոմատացվի 15 հորատանցք, որտեղ չափվում է ստորգետնյա ջրերի մակարդակը

Շուտով կվերազինվեն ու կավտոմատացվեն սեյսմիկ ծառայության կողմից շահագործվող 15 հորատանցքերը, որտեղ չափվում է ստորգետնյա ջրերի մակարդակը։ Այս մասին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին զեկուցվել է այսօր տեղի ունեցած ԱԻՆ ղեկավար կազմի խորհրդակցության ժամանակ:

Վերազինումից հետո 15 հորատանցքերից ստացվող տվյալներն իրական ժամանակում կփոխանցվեն սեյսմիկ ծառայություն։ ՍՊԱԾ մասնագետները, կարճ ժամանակում մշակելով ու վերլուծելով այդ տվյալները, պատրաստ տեղեկատվությունը կհաղորդեն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։

Ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունների վերաբերյալ տվյալներն օգտագործվում են հնարավոր ստորգետնյա ցնցումների կանխաստեսման համար։ Նախատեսվում է նաև հորատանցքերից ստացվող տվյալները փոխանակել Վրաստանի համանման կառույցի տեղեկատվության հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter