
«Կնունքն արեցինք ու գնաց բանակ, էլ որդուս չեմ տեսել»
Իշխան Գրիգորյանը հասցրեց ծառայել ընդամենը 3 ամիս 10 օր։
18-ամյա երիտասարդը զորակոչվել էր 2020 թ. հուլիս ամսին։ Սեպտեմբերի սկզբին Իշխանին Կապանից տարել են Ջաբրայիլ՝ մասնակցելու զորավարժությունների։
Երբ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակումը, մարտական գործողություններին մասնակցելու որևէ փորձ չունեցող Իշխանը հայտնվել է առաջնագծում։
«Ընկերը պատմեց, որ նա «Ուրալ»-ից դուրս էր գալիս, ավտոմատով կրակ էր բացում, նորից նստում էր, ավտո էր քշում»,- պատմում է Իշխանի մայրը՝ Մարինե Ծատուրյանը:
Իշխանը զոհվել է հոկտեմբերի 10-ին, ԱԹՍ-ի հարվածից։
2021 թ.-ի մարտի 19-ին Իշխանը կդառնար 19 տարեկան։ Գյումրու թիվ 39 հիմնական դպրոցում այդ օրը բացեցին դասարան՝ նվիրված Իշխանին և դպրոցն ավարտած երկու այլ երիտասարդների, որոնք նույնպես զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Հետքը» զրուցել է Իշխանի ընտանիքի հետ։
Մեկնաբանել