HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի կանխատեսում

Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 ...-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լուռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter