HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Մարտի 26-ին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխշահավետ գործակցության հետագա ուղղությունները: Կողմերն ընդգծել են 2002 թվականին հաստատված համագործակցության դինամիկ զարգացման ապահովման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներկայացրել առկա սպառնալիքների և ակնկալվող տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իրենց տեսակետները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter