HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին

Մարտի 26-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արցախի կառավարման համապատասխան մարմինների միջև սերտ համագործակցության և պարբերական փոխշփումների անցկացման կապակցությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու հրատապ հասցեագրում պահանջող հարցերին և ուրվագծելու դրանց լուծման ուղիները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել են նաև խորհրդարանական հարթակի դերը:

Հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային կայունության հաստատմանը, Արցախում հումանիտար իրադրությանը և արցախահայության առջև ծառացած խնդիրների հասցեագրմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին՝ զրուցակիցները խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից պաշտամունքի վայրերի և հայկական մշակութային ժառանգության թիրախավորման ու միտումնավոր ոչնչացման քաղաքականությունը: Երկուստեք ընդգծել միջազգային հանրության միջամտության և գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման համար»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter