HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահի աշխատակազմում տեղի են ունեցել հանդիպումներ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անհետ կորածների հարազատները կապ կպահպանեն նախագահի աշխատակազմի հետ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանակելով որոնողական աշխատանքների ընթացքի և ի հայտ եկող հնարավոր խնդիրների վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր, որ անհետ կորածների հայտնաբերման հետ կապված հարցերն իր ուշադրության կենտրոնում են, և իր լիազորությունների սահմաններում շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը՝ համագործակցելով նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ:

Այսօրվա հանդիպումների ընթացքում Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները տեղեկություններ են ներկայացրել այս ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են համապատասխան պետական կառույցների, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ: Անհետ կորածների հարազատները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը, նաև տրամադրել տեղեկություններ և նյութեր, որոնք կարող են օգտակար լինել որոնողական աշխատանքներին:

Նախագահի աշխատակազմը շարունակելու է հանդիպումներն անհետ կորածների հարազատների հետ»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter