HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աննա Վարդապետյանի վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է

Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը։ Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան հայտնեցին ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ 168.am-ը հրապարակել էր տեսանյութ, որում Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանների վերաբերյալ մեղադրանքի տեքստն է։ Տեսանյութի աջ կողմում երևում է, որ մեղադրանքը խմբագրված է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատիրոջ կողմից։

Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը վերաբերում է նրանց ընտանիքին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ենթադրյալ դեպքին։

Հայրապետյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանի պնդմամբ՝ հրապարակված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքը խմբագրողը հենց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է։

Տեսանյութի հրապարակումից հետո Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև պաշտպան Մակինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter